Դոն Պիպոից Դոկ Պիպո…

donpipo

Համաձայնեք` Հայաստանն արտասովոր երկիր է. այստեղ է, որ հայտնի քրեական հեղինակությունը կարող է լրագրողների հացին «վայիս» լինել: Այս քրեական հեղինակությունն էր (պայմանական կոչենք նրան Դոգ Պիպո), որ տարիներ առաջ անհաջող փորձեր էր անում մեր երկրին «նայող», «տիրություն անող» տիտղոսին արժանանալու, նա էր, որ փորձում էր դառնալ հետխորհրդային Հայաստանի ամենաինտելիգենտ գողը:

Հայտնի բլոգերի կրկնօրինակը դառնալով` ֆեյք բլոգեր Դոգ Պիպոն հայոց թագավորների մասին պատմող իր տեսանյութում հանկարծ գալիս է մեր օրեր ու փորձ անում իր քրեական անցալը հավասարեցնել հալածյալի կարգավիճակի: Նպատակը, թերևս, առաջին պատահած դեսպանատանը լացակումած աչքերով, բայց Ռուսիո թագավորի ստրուկի հպարտ կեցվածքով քաղապաստան հայցելն է, դե իհարկե, եվրոպական մի շքեղ ու հարմար երկրում:

Վատն էին նախկինները, վատն են ներկաները, պետականաքանդ ու մարդասպան են մինչև այսօր իշխանության եկած բոլորը, սուրբ է միայն ինքը` մեծն Դոգ Պիպոն, Մամոժի Վարդանը, Սենսեյ Արթուրը:

Այսօր արդեն` ուղիղ հինգ տարի անց, Դոգ Պիպոն իր կողմից երեք քաղաքացու առևանգումը, ինչպես ասում են, իր գրպանից «քցում է ուրիշի գրպանը»` մոռանալով, որ համացանցում առկա է իր կողմից առևանգված քաղաքացիների հետ տեղի ունեցած հարցուպատասխանի տեսագրությունը` իր իսկ տան տարածքում:

Վերջում, թարմացնենք իր տանը հաց կիսած մարդկանց ինչ-որ բան հիշեցնողի ուղեղը. Յուզբաշով Հակոբի տանն էլ ինքն էր երկար ժամանակ հաց կերել ու հացի տեր դարձել:

Շարունակելի…