Ադրբեջանցի մարտիկ Ջավիդ Ռզաևը զրկվել է ՌԴ քաղաքացիությունից

1957129292-0-0-2469-1388-1920x1080-80-0-0-95e9e0b000906c8fbe7b92e825addd19-1752730937983-770x_

Ադրբեջանցի խառը մարտարվեստների մարտիկ Ջավիդ Ռզաևին զրկել են Ռուսաստանի քաղաքացիությունից, ինչի մասին նա հայտնել է RBC-ին: Մարզիկը պարզաբանել է, որ չի արտաքսվել և ներկայումս դատարանի որոշմամբ հարկադիր աշխատանքի է ենթարկվում:

Readovka Telegram ալիքը հրապարակել է տեսանյութ, որում ենթադրաբար ԱԴԾ աշխատակիցը կարդում է մարտիկին քաղաքացիությունից զրկելու որոշումը։

Ըստ ԱԴԾ-ի՝ Ռզաևը կատարել է գործողություններ, որոնք «բացասաբար են ազդել հասարակության քաղաքական և սոցիալական կայունության վրա» և նաև սպառնալիք են ստեղծել երկրի ազգային անվտանգության համար։

2024 թվականի ապրիլին Ռզաևը մեղավոր է ճանաչվել բռնության կիրառմամբ խուլիգանության համար: Պատճառը 2023 թվականի նոյեմբերին նրա մասնակցությամբ տեղի ունեցած կոնֆլիկտն էր:

Գիշերային ակումբներից մեկում դիջեյը հրաժարվել էր երաժշտություն միացնել մարտիկի խնդրանքով, ինչից հետո Ռզաևը մոտ 15 անգամ հարվածել է նրա մարմնին և գլխին։ Դատարանը նրան դատապարտել է երկու տարվա հարկադիր աշխատանքի, հայտնել է մարզային դատախազությունը։

Ռզաևի հետ կապված մեկ այլ միջադեպ տեղի է ունեցել 2024 թվականի մայիսին՝ ՌԴ քաղաքացի Սերգեյ Պրիխոդկոյի նկատմամբ տարած հաղթանակից հետո։ Մենամարտը տեղի է ունեցել Hardcore FC Fist League-ի շրջանակում։ Ադրբեջանցի մարզիկը վիճաբանության մեջ է մտել մարտիկ Արթուր Կուլինսկու հետ՝ նրան անվանելով «ռուս խոզ», սակայն ավելի ուշ ներողություն է խնդրել դրա համար։ Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիան որակազրկել է Ռզաևին և բողոք ներկայացրել գլխավոր դատախազություն։