Խուդաթյանը Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանին

518761384-1066913475625636-2446419372166394963-n-1752666690531-770x_

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանին։

Նախարարը շնորհավորել է պարոն Մեխակյանին և հաջողություններ է մաղթել առաջիկա աշխատանքում։

Խուդաթյանն ընդգծել է` պարոն Մեխակյանը աշխատանքային գործունեությունը սկսել է հենց համայնքապետարանից, ծանոթ է համայնքի խնդիրներին, հնարավորություններին և վստահաբար հաջողություններ է գրանցելու Վաղարշապատ համայնքի կառավարման կարևոր գործում:

Արգիշտի Մեխակյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության վարչապետին վստահության համար և նշել է, որ անելու է առավելագույնը Վաղարշապատ համայնքի բնակիչների սպասելիքներն արդարացնելու համար։