Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսապի առաջին գյուղին

l-0x0wh-786x458z-1-1752306231261-770x_

Սիրիայի Լաթաքիա շրջանի գյուղերում բռնկված հրդեհը հասել է Դյուզաղաջ՝ հայաբնակ Քեսապի առաջին գյուղը:

Ինչպես հաղորդում է Սիրիայում «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը, տղամարդիկ երկու օր է, ինչ նախապատրաստական աշխատանքներ են տանում՝ հրդեհի տարածումը թույլ չտալու համար:

Այս պահի դրությամբ մարդկային և նյութական կորուստներ չկան:

Ուժգին հրդեհը տարածվում է արագորեն, ինչին նպաստում են ուժեղ քամին ու դժվարամատչելի տեղանքը՝ չնայած Սիրիայի տարբեր շրջաններից հրշեջների ու քաղաքացիական պաշտպանության ուժերի գործադրած ջանքերին:

Մինչ այս պահը օգնություն ցուցաբերելու նպատակով խմբեր են ժամանել հարևան երկրներից ու Կատարից:

Նշվում է, որ ավելի քան 15 հազար հեկտար անտառային տարածք է մոխրի վերածվել:

Հրդեհը դեռ շարունակում է տարածվել: