Անհայրենիք սրիկաների դեմ պայքարը ենթադրում է նաև բանտ, Արթուրը դա պատվով է հաղթահարելու
ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․ «Արթուր Սարգսյանն իմ ընկերն է՝ ամուր արժեհամակարգով, նվիրված, պայքարող ընկերը, ում հետ միասին ճանապարհ ենք անցել ու դեռ անցնելու ենք:
Արթուրը և մյուս բանտարկյալներն ընդամենը քաղաքական ճանապարհով պայքարել են իրական ահաբեկիչների դեմ, փորձելով պետությունը զերծ պահել նոր փորձանքներից։ Նրանք կալանավորվել են բացառապես իրենց պայքարի համար:
Սրբապիղծ անհայրենիք սրիկաների դեմ պայքարը ենթադրում է նաև զրկանքներ և բանտեր, Արթուրը դա պատվով է հաղթահարելու, ինչպես մեկ անգամ արդեն արել է։
ՌԴ կատարած կարևոր աշխատանքային այցի պատճառով այսօր ֆիզիկապես իմ ընկերոջ հետ չեմ, բայց մտքերս՝ ընկերոջս ու մշտապես պայքարի կիզակետում գտնվող ընկերներիս հետ են»։
