Անվտանգության ծառայությունները հարևան երկրների և Իսրայելի միջև համագործակցության որևէ նշան չեն հայտնաբերել. Իրանի նախագահ
Իրանի անվտանգության ծառայությունները հարևան երկրների և Իսրայելի միջև համագործակցության որևէ նշան չեն հայտնաբերել, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը։
Նրա խոսքով՝ անվտանգության մարմինները «հարևան երկրների և սիոնիստական ռեժիմի» [Իսրայել] միջև ռազմական համագործակցության որևէ նշան չեն հաստատել։
«Ոմանք նույնիսկ պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտ պարագաներ ուղարկել», – ասել է Իրանի նախագահը հանդիպման ժամանակ։
