Եկավ մի մարդ՝ Ռոբերտ Աբաջյանի նկարը ձեռքին, ասաց՝ պապիկն է. իմ տեղը ով լիներ, ի՞նչ էր անելու, ասելու էր անձնագիրդ ցույց տո՞ւր. Ռուբեն Ռուբինյան

mixcollage-07-jul-2025-01-14-pm-1389-1751879683467-770x_

Ապրիլի 23-ն էր, Սերժ Սարգսյանն արդեն հրաժարական էր տվել, փողոցները լիքն էին 100 հազարավոր Մարդկանցով, դաշնակցությունն էլ «միացել» էր հեղափոխությանը, հեևաբար կարիք չկար, ինչ-որ կեղծ մարդկանց բերել, որպեսզի ժողովրդական աջակցություն ավելացնենք: Այս մասին ԱԺ-ում ասաց ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:

«Մեր թիմակիցներն ինձ մոտեցան մի մարդու հետ, ձեռքին Ռոբերտ Աբաջյանի  նկարն, ասաց՝ ես Ռոբերտ Աբաջյանի պապիկն եմ, ցանկանում եմ ելույթ ունենալ: Հիմա խնդրում եմ ինձ լսող ցանկացած անձ ինքն իրեն հարց տա՝ իմ տեղը լիներ ի՞նչ էր անելու, ասելու էր անձնագիրդ ցույց տո՞ւր:

Բնականաբար ասեցի շատ լավ: Երբ որ պարզվեց, որ այդ պապիկը Ռոբերտ Աբաջյանի պապիկը չի, մենք հրապարակային ներողություն ենք խնդրել»,-ասել է Ռուբինյանը: