Վահագն Խաչատուրյանը դեսպան Քվինին շնորհավորել է ԱՄՆ անկախության տարեդարձի առթիվ

514502308-1145587130936734-2364470105799190645-n-1751621022109-770x_

ԱՄՆ անկախության 249-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանը դեսպան Քվինին իր ջերմ բարեմաղթանքները հղեց դեսպանության անձնակազմին և ամերիկյան ժողովրդին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ դեսպանատնից:

Դեսպան Քվինը շնորհակալություն հայտնեց նախագահ Խաչատուրյանին ջերմ շնորհավորանքի համար և անդրադարձավ Միացյալ Նահանգների ու Հայաստանի ընդլայնվող փոխգործակցությանը, որի հիմքում բարեկեցության, անվտանգության և խաղաղության մեր ընդհանուր հանձնառությունն է։