Փեզեշքիանն ու Էրդողանը Ադրբեջանում են. կմասնակցեն օկուպացված Ստեփանակերտում գագաթնաժողովի

070425cc2d734fad354c06abf540354547e694-1751613511416-770x_

Այսօր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը այցով ժամանել է Ադրբեջան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Իրանի նախագահը վայրէջք է կատարել Ֆիզուլիի օդանավակայանում։ Սպասվում է, որ նա կմասնակցի օկուպացված Ստեփանակերտում անցկացվող Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԶԿ) 17-րդ գագաթնաժողովին։

Հաղորդվում է, որ Ադրբեջան է ժամանել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։