Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ՊՊԾ աշխատողներին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, համաձայն որի` Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության կազմավորման տոնի առթիվ ծառայողական պարտականությունները գերազանց եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու համար Պետական պահպանության ծառայության աշխատողները պարգեւատրվել են:
Ծառայողները պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշանվերով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով` համաձայն 2-րդ հավելվածի:
