Նոր Խարբերդում պնդում են, որ «Վեոլիա ջուր»-ը մատակարարում է «նեխած ու կասկածելի» խմելու ջուր

screenshot-1-1751459565207-770x_

Shamshyan.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդի ամառանոցների բնակիչներից, որոնք բողոքում են և պնդում, որ «Վեոլիա ջուր» ընկերությունն իրենց անորակ ու վտանգավոր ջուր է մատակարարում:

Նրանք նշել են, որ ծորակներից անտանելի տաք, գարշահոտ ջուր է գալիս, անգամն թունավորման դեպքեր են եղել: Զանգահարել են Երևանի քաղաքապետարանի ու Շենգավիթի վարչական շրջանի թեժ գիծ, ասել են՝ դիմեք «Վեոլիա ջուր»: