Կարմիր ծովում խորտակվել է հորատման սարք

16529148-704d-11ef-b077-02420a0000c9-780-1751435865838-770x_

Կարմիր ծովում խորտակվել է ծովային հորատման սարք: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին:

Հարթակի վրա եղել է 31 մարդ, մինչ այժմ փրկվել է 21-ը։ 4 մարդ զոհվել է, իսկ 6-ն անհետ կորել են։ Որոնողական աշխատանքները շարունակվում են:

Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հարթակը քարշ էին տալիս երեք նավ։