Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Viva ընկերության հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը

bc-4153-1751381452411-770x_

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել  Viva ընկերության հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը: Այս մասին հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հանդիսավոր արարողության ժամանակ անդրադարձ է կատարվել անցած երկու տասնամյակի հաջողություններին, ներկայացվել են ընկերության ռազմավարական տեսլականն ու ապագա ծրագրերը:

Միջոցառման ընթացքում մեծարվել և պարգևատրվել են այն աշխատակիցները, որոնք Viva-ում աշխատել են 20 տարի՝ զգալի ներդրում ունենալով ընկերության կայացման գործում։

Հիշեցնենք, որ «ՄՏՍ-Արմենիա» ընկերությունն իր 100 տոկոս բաժնետոմսերի 20 տոկոսը նախորդ տարվա փետրվարին նվիրաբերել է ՀՀ Կառավարությանը։