ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտ ժամանակներս կընդունի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին և նրա հետ կքննարկի«”բազմաթիվ թեմաներ», այդ թվում՝ Գազայի հակամարտությունը և Իրանի միջուկային ենթակառուցվածքներին վերջերս հասցված հարվածները: Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»: «Նեթանյահուն կգա այստեղ։ Մենք կքննարկենք շատ բաներ: Մենք կխոսենք այն հսկայական հաջողության մասին, որին հասել ենք: Դա անհավանական հաջողություն էր Իրանում, նման ճշգրիտ հարված երկար տարիներ չի եղել»,-ասել է Թրամփը: Նրա խոսքով՝ հարձակումը «իսկապես փայլուն» էր և կարող է նկարագրվել միայն մեկ բառով՝ «ոչնչացում»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
Վարչապետը շնորհավորել է ծառայության ծառայողներին տոնական օրվա առիթով և շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար: «Արդեն երկու տարի Պետական պահպանության ծառայությունը գործում է որպես Վարչապետի ենթակա մարմին, և, ըստ էության, դա կառույցի ինստիտուցիոնալ զարգացման մի հերթական փուլն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և վստահություն հայտնել, որ այդ որոշումը կապահովի Ծառայության հետագա բնականոն զարգացումը, քանի որ Պետական պահպանության ծառայությունում ձևավորված է անհրաժեշտ պրոֆեսիոնալ ներուժ:
«Եթե կա պրոֆեսիոնալիզմ, նշանակում է՝ կա նվիրում, կա ազնվություն, կա հետևողականություն, կա գիտելիք, որովհետև առանց այդ ամենի հնարավոր չէ ունենալ պրոֆեսիոնալիզմ»,- հավելել է վարչապետը: Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանը խոսել է պրոֆեսիոնալ շարունակական զարգացման խթանների կարևորության՝ կամավոր ատեստավորման մասին, ինչպես նաև ծառայողի կողմից պարտականությունների կատարման համար պատշաճ միջավայրի և պայմանների ստեղծման, ծառայության տեխնիկական և նյութական հագեցվածության մեխանիզմների ձևավորման մասին:
«Ընդհանուր առմամբ, պետք է ասեմ, որ գոհ եմ Ծառայության աշխատանքից: Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի համար այն ըմբռնմամբ, որ մենք պետք է ոչ մի վայրկյան չմոռանանք, որ այսօրվա պրոֆեսիոնալիզմը վաղն արդեն կարող է բավարար չլինել»,- նշել է վարչապետը և մաղթել հաջողություն ու բարի ծառայություն:
Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար Պետական պահպանության ծառայության մի խումբ աշխատակիցներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պարգևատրվել են Վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրով:
