Որքա՞ն կկազմի տուգանքը տրանսպորտից օգտվելիս չվճարելու դեպքում. ԱԺ-ն քննարկում է նախագիծը

bus-1751360084973-770x_

Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է Երևանում հասարակական տրանսպորտից օգտվելիս ուղեվարձը չվճարելու դեպքում վարչական տույժ սահմանելու հարցը։ Երևանի քաղաքապետարանն է առաջարկել տրանսպորտի վճարումը բոյկոտող քաղաքացիներին տուգանել:

Նախագծով առաջարկվում է տուգանել՝

-3.000 դրամ – տրանսպորտ նստելուց հետո տոմսը կամ կրիչը չվավերացնելու դեպքում

-10.000 դրամ – չվճարելով օգտվելու դեպքում

-15.000 դրամ – այլ անձի համար նախատեսված արտոնությունն օգտագործելով վճարելու դեպքում։

Հիշեցնենք, որ առավոտյան Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներն ակցիա էին իրականացնում Ազգային ժողովի մոտ: Ակցիայի մասնակիցները խորհրդարան մտնող պատգամավորներից հետաքրքրվում էին. «Բոյկոտը սահմանափակելուն և քաղաքացուն տուգանքի մատերիալ սարքելուն կո՞ղմ եք»: