Ադրբեջանի դեսպանն ավելի քան մեկ ժամ անցկացրել է ՌԴ արտգործնախարարությունում

screenshot-4-1751358226453-770x_

Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը ավելի քան մեկ ժամ անցկացրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Դեսպանը նախարարության շենքից դուրս է եկել և որևէ մեկնաբանություն չի տվել լրագրողներին։

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։