Ադրբեջանի ԱԳՆ-ն խոր մտահոգություն է հայտնել Իրանի միջուկային օբյեկտներին հարվածների առնչությամբ
Ադրբեջանը խոր մտահոգություն է հայտնում Իրանի միջուկային օբյեկտների դեմ ԱՄՆ ռազմական գործողություններից հետո իրավիճակի հետագա սրման կապակցությամբ։ Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել, զերծ մնալ իրավիճակի հետագա սրացումից և առաջնահերթություն տալ երկխոսությանն ու դիվանագիտությանը՝ առկա խնդիրները լուծելու համար», – նշված է հայտարարության մեջ։
