Հունիսի 21-23-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

042623e08e68472bc44e17b6f9bde6be4c753f-770x-770x_

«Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:

 

 

Հանրապետության տարածքում հունիսի 20-ի ցերեկը, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 20-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։