Փարիզում կայացած «Պրեստիժ» միջազգային մրցանակաբաշխությանը «Սաս» սուպերմարկետների ցանցը լավագույնն է ճանաչվել
Փարիզի սրտում՝ Գարնիե օպերայի պատմական կամարների ներքո արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվում է Պրեստիժ միջազգային մրցանակաբաշխությունը, որն իր շուրջ է համախմբում տարբեր ոլորտներում հաջողությունների հասած հայերին։ Միջոցառման նպատակն է ըստ արժանվույն գնահատել այն անհատներին և ընկերություններին, որոնք նշանակալի ներդրում ունեն ոչ միայն իրենց ոլորտում, այլև Հայաստանի զարգացման գործում։ Պրեստիժը շարունակում է լինել այն հարթակը, որտեղ համաշխարհային հաջողությունների հասած հայերը մեկտեղվում են՝ արժևորելու և միմյանց օրինակ ծառայելու նպատակով։
Այս տարի մրցանակաբաշխության ժյուրին՝ ներկայացված լինելով միջազգային կազմով, լավագույն սուպերմարկետային ցանց անվանակարգում հաղթող է ճանաչել «Սաս» սուպերմարկետների ցանցը։ Ընտրությունը կատարվել է մի շարք չափանիշների հիման վրա, այդ թվում՝ սպասարկման որակ, ապրանքային բազմազանություն, բրենդային վստահություն և սոցիալական պատասխանատվություն։ Միջոցառման ընթացքում հատուկ շեշտվել է, որ «Սաս»-ը ոչ միայն հաջողությամբ է գործում Հայաստանի տարածքում, այլև հետևողականորեն ներդրումներ է կատարում ոլորտի արդիականացման և նորարարական լուծումների կիրառման ուղղությամբ։ Պրեստիժ մրցանակաբաշխությունը շարունակում է մնալ հարթակ, որտեղ համաշխարհային հաջողությունների հասած հայերը ոչ միայն արժևորվում են, այլև ոգեշնչում նոր սերնդի ներկայացուցիչներին՝ ձգտելու առավելին։
Այս տարի մրցույթին մասնակցել են ներկայացուցիչներ կրթության, մշակույթի, առողջապահության և մի շարք այլ ոլորտներից։ Ըստ կազմակերպիչների՝ մրցակցությունն այս տարի ավելի սուր է եղել, իսկ ժյուրիի համար՝ ընտրությունը դժվար՝ թեկնածուների բարձր որակավորման և ձեռքբերումների պատճառով։ Ժյուրին առաջնորդվել է մի քանի կարևոր չափանիշով՝ սկսած սպառողական գրագետ մշակույթի ձևավորման ազդեցությունից մինչև բարձրակարգ սպասարկման ապահովումը, ընկերության հեղինակությունը, սոցիալական պատասխանատվությունը և զարգացումները թվայնացման ոլորտում։
«Սաս»-ի հաջողությունը պատահական չէ։ Դա արդյունք է մեծ ջանքերի, հետևողական աշխատանքի, սկզբունքայնության ու նորարարական մոտեցման, որոնց շնորհիվ սուպերմարկետը կարողացել է ոչ միայն պահպանել վստահությունն իր հաճախորդների շրջանում, այլ նաև ընդլայնել գործունեության սահմանները:
Ցանցում մշտապես իրականացվում է տեսականու թարմացում։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում արտերկրից ապրանքատեսականու ներմուծմանը, ինչպես նաև տեղական արտադրությանը։ Այդ թվում՝ «Սաս Սվիթ» բաժանմունքում արտադրվող քաղցրավենիքները, որոնք շուկա են մտնում՝ արտադրությունից հաշված շաբաթներ անց։
«Սաս» սուպերմարկետների ցանցը, որը գործում է 1995 թվականին ՝ Արամ և Արտակ Սարգսյանների կողմից, ներկայումս ունի տասը մասնաճյուղ Հայաստանի տարածքում, և ինչպես ընկերության ներկայացուցիչներն են փոխանցել՝ առաջիկայում սպասվում են նորություններ՝ կապված ցանցի ընդլայնման հետ։
