Արցախցիներին տրամադրվելիք բնակվարձից ոչ մի նորություն. ինչպե՞ս պիտի մարդիկ շարունակեն ապրել վարձով բնակարաններում, երբ դրսից ավելի վճարունակ մեծաթիվ մարդիկ են հայտնվելու. հանրային գործիչ
Արցախցիներին տրամադրվելիք մայիս ամսվա բնակվարձից ոչ մի նորություն… Այս մասին գրել է արցախցի հանրային գործիչ Լիաննա Պետրոսյանը:
«Մարդիկ փաստացի հայտնվել են զբաղեցրած վարձով բնակարաններն անհապաղ ազատելու խնդրի առջեւ (արդեն գրեթե մեկ շաբաթ այս մասին ստանում եմ անթիվ-անհամար նամակներ, զանգեր)։
Դրան զուգահեռ ՀՀ հարավային սահմանից ներգաղթի ալիքը կամաց-կամաց թափ է առնում։
Ի՞նչ է լինելու ՀՀ պաշտպանության ներքո գտնվող հարյուր հազարավոր փախստականների հետ, ինչպե՞ս պիտի մարդիկ շարունակեն ապրել այդ վարձով բնակարաններում, երբ դրսից ավելի վճարունակ մեծաթիվ մարդիկ են հայտնվելու…
Ո՞ւր է Արցախից տեղահանվածների սոցիալական բարելավված վիճակը»,- գրել է նա:
