Իրանական միջnւկային օբյեկտների թիրшխավորումով մեծ ու ավելի ծանր hարված է հասցվելու երրորդ երկրներին. Տիգրան Աբրահամյան

506207200-23898510099787850-5690423164821652063-n-1750053643049-770x_

Իրանի միջուկային օբյեկտների թիրախավորումը կամ դրանց հարվածների միջոցով ոչնչացումը բացառապես Իրան-ԱՄՆ կամ Իրան-Իսրայել հարաբերությունների հարց չէ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Դրանց նկատմամբ հարվածները հսկայական վնաս են հասցնելու հատկապես Իրանի հարևան երկրներին և այս համատեքստում խնդիրը պետք է ունենա բացառապես քաղաքական հանգուցալուծում:

Անթույլատրելի է այդ թեմայի շահարկումը, որպես շանտաժի կամ սպառնալիքի միջոց կիրառելը, որովհետև իրանական միջուկային օբյեկտների թիրախավորումով մեծ ու ավելի ծանր հարված է հասցվելու երրորդ երկրներին»,- գրել է նա: