Իսրայելի հարվածներից մաhացել են Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի երկու տեղակալներ

image_750x_2mm2PZwNVCIvH

Իսրայելի հարվածներից զոհվել են Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետախուզության գծով տեղակալ, գեներալ Ղոլամ Ռեզա Մեհրաբին և օպերատիվ գծով գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Մեհդի Ռաբանին: Այս մասին ասվում է Իրանի ռազմական գերատեսչության հայտարարության մեջ:

«Ահաբեկչական, կեղծ և հանցավոր սիոնիստական ​​ռեժիմի դաժան ագրեսիայից հետո, իրենց զոհված ընկերներին միացել են զինված ուժերի գլխավոր շտաբի պաշտոնյաներ և Իրան-Իրաք պատերազմի վետերան գեներալներ Ղոլամ Ռեզա Մեհրաբին և Մեհդի Ռաբանին», – գլխավոր շտաբի հայտարարությունն է մեջբերել Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերությունը: