Իրանում պատրաստվում են երկու նոր ատոմակայան կառուցել

TFLEA4BL5QVN2zGCPKiTrq9Xjw9XSJdXGhVoDZ7R

Իրանը հյուսիսում և հարավում տարածքներ է առանձնացրել երկու ատոմակայանների կառուցման համար, հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին։

«Մինչև 2029 թվականը Իրանում միջուկային էներգետիկայի հզորությունները կհասնեն 3 հազար մեգավատտի, երկրի հարավում և հյուսիսում երկու ատոմային էլեկտրակայանների կառուցման համար տարածքներ են նախապատրաստվել»,- Էսլամիի խոսքերն է մեջբերել IRNA գործակալությունը։