ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչները ժամանել են Ադրբեջան. քննարկվելու են տարածաշրջանային անվտանգության հարցեր

de3da96f-befunky-collage-2022-10-11t100607054_2-770x_

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչները ժամանել են Ադրբեջան: Բաքվում են պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջոշուա Հակը և Պետդեպարտամենտի եվրոպական հարցերով ավագ խորհրդական Ուայաթ Թելկեն:

Այցի նպատակն է շարունակել երկխոսությունն Ադրբեջանի հետ՝ ելնելով ԱՄՆ-ի շահերից, ինչպես նաև քննարկել տարածաշրջանային անվտանգության հարցեր:

Հիշեցնենք, որ նախօօրեին Բաքու էր ժամանել ամերիկացի սենատոր Սթիվ Դեյնսը: