ՀՀ Պաշտպանության փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը Չեխիայի Բռնո քաղաքում մասնակցում է պաշտպանության և անվտանգության տեխնոլոգիաների «IDET» 18-րդ միջազգային ցուցահանդեսին

208c1b91-fd5a-4618-8b87-80885de752ad-770x_

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Չեխիայի Բռնո քաղաքում մասնակցում է պաշտպանության և անվտանգության տեխնոլոգիաների «IDET» 18-րդ միջազգային ցուցահանդեսին։ Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը:

Միջոցառմանը մասնակցության շրջանակում ՀՀ ՊՆ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Չեխիայի պաշտպանության նախարարության արդյունաբերական համագործակցության գործակալության գլխավոր տնօրեն Ռադկա Կոնդերլովայի, չեխական և գործընկեր այլ պետությունների մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ, քննարկել համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները։

You may have missed