Թրամփն ակնարկել է, որ Բայդենի՝ քաղցկեղով հիվանդ լինելու փաստը կարող էին թաքցրած լինել հանրությունից

769322-770x_

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնարկել է, որ իր նախորդը՝ Ջո Բայդենը, կարող էր թաքցրած լինել քաղցկեղով հիվանդ լինելու փաստը։ Սպիտակ տանը մամուլի համար արած հայտարարության մեջ նա զարմանք է հայտնել, որ հանրությունը շատ ավելի վաղ չի տեղեկացվել Բայդենի առողջական վիճակի մասին։ Այս մասին գրում է dw.com-ը:

Ուշադրություն հրավիրելով  այն փաստի վրա, որ Բայդենի մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ տեսակ՝ Թրամփը նշել է, որ «երկար ժամանակ է պահանջվում, որպեսզի քաղցկեղը հասնի այս փուլին՝ իններորդ փուլին»։

Նախագահն ընդգծել է, որ Բայդենի նախագահության օրոք անցկացված բուժզննման թեստերը պետք է ցույց տային հիվանդության նշաններ։ «Եթե նայեք, ապա սա նույն բժիշկն է, որի խոսքով՝ Ջոյի մոտ ճանաչողական կարողությունների առումով ամեն ինչ լավ է: Կան բաներ, որոնց մասին հանրությունը տեղեկացված չէ», — ասել է Թրամփը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի մոտ շագանակագեղձի քաղցկեղ է ախտորոշվել։

«Չնայած սա հիվանդության ավելի ագրեսիվ ձև է, քաղցկեղը, կարծես, հորմոնալ առումով զգայուն է, ինչը թույլ է տալիս արդյունավետ կառավարում։ Նախագահը և նրա ընտանիքը բժիշկների հետ քննարկում են բուժման տարբերակները»,-ասել է Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը։

82-ամյա Բայդենի հիվանդությունն ախտորոշվել է մայիսի 16-ին՝ միզուղիների հետ կապված խնդիրների պատճառով անցկացված հետազոտության ընթացքում։

ԱՄՆ նախկին նախագահի առողջական վիճակը և աշխատունակությունը պարբերաբար կասկածի տակ էին դրվում նրա նախագահության ընթացքում։