Կյանքից հեռացել է Յուրի Գրիգորովիչը

89093554-0-0-2705-1523-1920x0-80-0-0-badd22f8c9d0d4745a7ef2c998967d9f-770x_

98 տարեկան հասակում մահացել է բալետմայստեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Գրիգորովիչը: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում կատարելով Գրիգորովիչի օգնական Ալեքսանդր Կոլեսնիկովին։

Յուրի Գրիգորովիչը ծնվել է 1927թ․ հունվարի 2-ին՝ Լենինգրադում, որտեղ էլ սովորել և ավարտել է պարարվեստի ուսումնարանն, ապա՝ ընդունվել Կիրովի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոն (այժմ՝ Մարիինյան)։

Մինչև 1961 թ․ եղել է մենակատար, այնուհատև՝ նույն թատրոնում հանդես եկել բեմադրություններով։  1964-1995թթ Գրիգորովիչը եղել է Մեծ Թատրոնի գլխավոր բալետմեյստերը, իսկ 2008թ․ սկսած եղել է նույն թատրոնի փորձավարը։