ՌԴ-ում ակրոբատը կրկեսում հնարքի ժամանակ ընկել է անիվից և մահացել

3e446658ca93be96044ec14ea027bbc3-770x_

ՌԴ Մագնիտոգորսկ քաղաքում՝ կրկեսում, 22-ամյա կին ակրոբատն ընկել է «մահվան անիվից» և մահացել է, գրում է lenta.ru-ն:

Կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ ստացած Չելյաբինսկի բնակչուհին կրկեսի աշխատակից չի եղել, սակայն ինչ-ինչ պատճառներով հայտնվել է բեմում, երբ թատերախումբը պատրաստվում էր հյուրախաղերի Աբխազիայում։ Նա մայիսի 17-ին ընկել է երկու մեծ պտտվող հակակշիռ անիվներից բաղկացած կառուցվածքից։

Քննիչները քրեական գործ են հարուցել: Հայտնի է, որ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ ստացած կինը նախկինում զբաղվել է ակրոբատիկայով և ուներ սպորտի վարպետի թեկնածուի կոչում։