ՀՀ դպրոցականները Ժաուտիկովյան օլիմպիադայից վերադարձել են 2 ոսկե, 7 արծաթե և 8 բրոնզե մեդալներով

image-18-01-25-08-01-1-770x_

Հունվարի 13-17-ը Ղազախստանի Աստանա քաղաքում կայացել է Ժաուտիկովյան միջազգային 21-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 15 երկրի 90 թիմ (շուրջ 700 աշակերտ):

Օլիմպիադան կազմակերպվում է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից:

Հայաստանից օլիմպիադային մասնակցել են ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի 14, Քվանտ վարժարանի 8, Ֆոտոն վարժարանի 7 և ՀԱՊՀ ավագ դպրոցի 4 աշակերտներ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Ֆիզմաթ դպրոցի 14 աշակերտներից 11-ն արժանացել են 2 ոսկե, 6 արծաթե և 3 բրոնզե մեդալների.

Սարգիս Առաքելյան — մաթեմատիկա, ոսկե մեդալ

Միքայել Գալստյան —  մաթեմատիկա, ոսկե մեդալ

Արսեն Մակարյան — մաթեմատիկա, արծաթե մեդալ

Ալեն Ղազարյան — մաթեմատիկա, արծաթե մեդալ

Արման Ասատրյան — մաթեմատիկա, արծաթե մեդալ

Գոռ Հասրաթյան — ֆիզիկա, արծաթե մեդալ

Մարտին Խաչատրյան — ինֆորմատիկա, արծաթե մեդալ

Մհեր Քալաշյան — ինֆորմատիկա, արծաթե մեդալ

Միքայել Եղիազարյան -մաթեմատիկա, բրոնզե մեդալ

Սմբատ Պողոսյան- ֆիզիկա, բրոնզե մեդալ

Ծովակ Եգորյան- ինֆորմատիկա, բրոնզե մեդալ

Քվանտ վարժարանի 8 աշակերտներից 4-ն արժանացել են 1 արծաթե և 3 բրոնզե մեդալների.

Գագիկ Գևորգյան — ինֆորմատիկա, արծաթե մեդալ

Գրիգոր Թոխյան — մաթեմատիկա, բրոնզի մեդալ

Սամվել Հարությունյան — ֆիզիկա, բրոնզի մեդալ

Ալեքս Գրիգորյան — ինֆորմատիկա, բրոնզի մեդալ

Ֆոտոն վարժարանի 7 աշակերտներից 1-ն արժանացել է բրոնզե մեդալի՝ Սևադա Հարությունյան — մաթեմատիկա:

ՀԱՊՀ ավագ դպրոցի 4 աշակերտներից 1-ն արժանացել է բրոնզե մեդալի՝ Էմիլ Հարությունյան — ֆիզիկա:

ՀԱՊՀ ավագ դպրոցի ֆիզիկայի թիմի ղեկավար Հովսեփ Կարապետյանը մարզիչների միջև անցկացված մրցույթում արժանացել է ոսկե մեդալի:

Նշենք, որ հաղթողներին օդանավակայանում դիմավորել են նաև ԿԳՄՍ նախարարության աշխատակիցները՝ խրախուսելու նրանց հաջող մասնակցությունն օլիմպիադայում: