Թքել-կպցնելով «բարեկարգում» են անորակ վթարային շենքը, որից հետո պարզվում է, որ այն շահագործման ենթակա չէ. ո՛չ փողը կա, ո՛չ էլ մանկապարտեզը. Արթուր Չախոյան (տեսանյութ)

screenshot-4_100-770x_

2023թ-ին 147-րդ մանկապարտեզը պետք է հանձնվեր շահագործման, սակայն մինչ այժմ այն չի գործում։ Ավելի զավեշտալին այն է, որ այդ չգործող մանկապարտեզի աշխատանքների համար արդեն վճարվել է ամբողջ գումարի 90 տոկոսը։ Փաստորեն՝ գումարը վճարված է, մանկապարտեզը՝ չի գործում։ Եվ, իհարկե, ըստ իշխանությունների՝ այս ամենում մեղավոր է Պուտինը, ոչ թե իրենք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ակտիվիստ Արթուր Չախոյանը՝ հրապարակելով տեսանյութ:

«147-րդ մանկապարտեզը չպետք է նորոգվեր, քանի որ այն վթարային էր և ենթակա է քանդման։ Բայց թալանի սխեման այլ որոշում է թելադրել։ Որոշել են այնուամենայնիվ “նորոգել”՝ քանդման ենթակա շենքը։ Եվ դրա համար վճարվել է 237 միլիոն դրամ՝ այսինքն գումարի 90%-ը վճարված է։ Իսկ շենքը շահագործման ենթակա չէ։

Կրկնեմ՝ այն ենթակա է քանդման։

Հիանալի ծրագիր է՝ փող թալանելու համար։ Արագի մեջ թքել-կպցնելով «բարեկարգում» են անորակ վթարային շենքը, որից հետո պարզվում է, որ այն իրականում շահագործման ենթակա չէ։ Եվ այդ ամբողջ գումարը՝ արդեն վճարված է, ո՛չ փողը կա, ո՛չ էլ մանկապարտեզը»,- գրել է նա: