Թուրքիան որևէ տեղեկություն չունի Թրամփի՝ Ստամբուլ այցելելու ծրագրերի մասին. աղբյուր
Թուրքական կողմը որևէ տեղեկություն չունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ մայիսի 15-ին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր բանակցությունների համար Ստամբուլ այցելելու ծրագրերի մասին, ՌԻԱ Նովոստիին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։
Երկուշաբթի օրը Թրամփը հայտարարել էր, որ քննարկում է հինգշաբթի օրը Ստամբուլ թռչելու հնարավորությունը, որտեղ նույն օրը կարող է տեղի ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտոնյաների հանդիպումը։
«Նման տվյալներ չկան, ավելի լավ կլինի հարցնել ամերիկյան կողմին ԱՄՆ նախագահի ծրագրերի մասին», – ասել է գործակալության աղբյուրը։
