Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ․ ՀՀ ՊՆ

340845646_5498066276961061_7230252613121927664_n.thumb

«Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ։ Հրադադարի ինտենսիվ, էական կամ, այլ կերպ ասած, նպատակային կամ թիրախային խախտումների դեպքում հանդես ենք գալիս պաշտոնական հաղորդագրություններով», – Irakanum.am-ին ասաց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը՝ անդրադառնալով`գիշերը Տավուշի մարզի Մովսես գյուղում ադրբեջանական կողմից արձակած անկանոն կրակահերթերին:

Հիշեցնենք՝ լրագրող Ոսկան Սարգսյանն այսօր գրել էր, որ մայիսի լույս 13-ի գիշերը Բերդ համայնքի Մովսես գյուղի բնակիչները ընդհատումներով կրակահերթեր են լսել: Այդ կրակահերթերը գյուղի ուղղությամբ չեն եղել։

 

 

«Մայիսի 13-ի առավոտյան, ժամը 7-անց 20-ից մինչև 7-անց 40 րոպե նորից նույն հատվածում կրակոցներ են եղել: Դրանց ձայնն այնքան ուժեղ է եղել, որ լսվել է Մովսեսից 16 կմ հեռավորությամբ գտնվող Բերդ քաղաքում։

Վերջին ժամանակաշրջանում առաջին անգամն է, որ ադրբեջանական զինուժը կրակում է ոչ միայն գիշերը, այլ նաև՝ ցերեկը»։