Կարդինալների կոնկլավը ընտրել է Հռոմի 267-րդ պապին

55212f03-42e7-474f-8b20-0aeda5d7f418-770x_

Սիքստինյան կապելլայից սպիտակ ծուխ է դուրս գալիս։ Սա նշանակում է, որ Կարդինալների կոնկլավը ընտրել է Հռոմի 267-րդ պապին:

Եվրոպական շատ երկրներում կաթոլիկ եկեղեցիները սկսեցին զանգեր ղողանջել։

Թե ով է դարձել Հռոմի 267-րդ պապը, շուտով հայտնի կդառնա, երբ ընտրվածը, սպիտակ պապական զգեստ հագնելով, կհայտնվի Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբում և կհայտարարի իր պապական անունը՝ օրհնելով «քաղաքը և աշխարհը»: