Վաշինգտոնը մոտենում է այն պահին, երբ պետք է որոշումներ կայացնի Ուկրաինայում հրադադարը կանգնեցնելու համար. Թրամփ

tramp_6-770x_

Վաշինգտոնը մոտենում է այն պահին, երբ պետք է որոշումներ կայացնի Ուկրաինայում կրակը կանգնեցնելու համար: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Պերդյուի երդման արարողության ժամանակ։

Մամուլի ներկայացուցիչների հետ շփման ժամանակ Թրամփին հարցրել են փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այն մեկնաբանությունների մասին, որ Ռուսաստանը չափազանց շատ է պահանջում, երբ խոսքը վերաբերում է Ուկրաինայում պատերազմի ավարտին։ Թրամփը նշել է, որ «նման հավանականություն կա», քանի որ Վենսը «կարող է իմանալ մի բան», որն ինքը չգիտի։

«Ես զբաղվել եմ դրանով և մի քանի այլ բաներով: Բայց մենք մոտենում ենք մի կետի, որտեղ պետք է որոշակի որոշումներ կայացվեն: «Ինձ դա դուր չի գալիս», – հավելել է Թրամփը, չհստակեցնելով, թե ինչ որոշումների մասին է խոսքը: