Մոսկվա ուղևորվող Սերբիայի նախագահի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում

1815171145-0-284-3096-2025-1920x0-80-0-0-852b18878036a09ca24efe3d9d92f7a0-770x_

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի ինքնաթիռը, Ռուսաստանի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման պատճառով, հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում՝ վախենալով, որ կարող է խոցվել ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից: Այս մասին գրել են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հաղորդվում է, որ Սերբիայի նախագահի ինքնաթիռը չի կարողացել շարունակել թռիչքը դեպի ՌԴ տարածք՝ անվտանգության սպառնալիքների, այդ թվում՝ ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգերի ազդեցության և ինքնաթիռին հարվածելու հնարավորության պատճառով։