Վեհափառը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելառուսի դեսպանի հետ

495289372-1009145561340631-7800095727636873364-n-770x_

Մայիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:

Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց դեսպանին Հայաստանում իրականացրած առաքելության համար՝ վստահություն հայտնելով, որ իր հետագա ծառայության մեջ պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայ-բելառուսական հարաբերությունների առավել զորացման։

Իր հերթին Ալեքսանդր Կոնյուկն անդրադարձավ պաշտոնավարման տարիների իր ջերմ տպավորություններին և հետագա ծրագրերին։