Մեղմ ասած` ափսոսանք է առաջացնում այն, որ Ալեն Սիմոնյանը վերադարձել է իր հին հռետորաբանությանը. Մարիա Զախարովան պատասխանել է Ալեն Սիմոնյանին

4671806c782c47de5620c724ebce7bf8-770x_

Մեղմ ասած` ափսոսանք է առաջացնում այն, որ Ալեն Սիմոնյանը վերադարձել է իր հին հռետորաբանությանը. Մարիա Զախարովան պատասխանել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի երեկվա հակառուսական հայտարարություններին:

Այս բոլոր հարձակումները, վիրավորանքները հարիր չեն խորհրդարանի խոսնակի կերպարին։ Ռուսաստանի թեման աշխարհում ակտուալ է, ինչու չօգտագործել հասարակությանը այլ թեմաների կողմ շեղելու համար։ Կրկնեմ` մենք չենք խառնվում ինքնիշխան երկրների ընտրություններին, նման փաստեր չկան», – այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Զախարովան նաև անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հայտարարություններին, թե Երևանի Նոր Նորքի թաղամասում տեղի ունեցած կռիվը, իբր, հրահրվել է Ռուսաստանի դեսպանատան կողմից։ Նա տարակուսանք և զարմանք հայտնեց այս մեղադրանքների վերաբերյալ՝ ենթադրելով, որ Հայաստանում սկսում են կիրառվել ԵՄ-ի խայտառակ քայլերը։