Երևանում բախվել են 2 «BMW». դրանցից մեկը հայտնվել է փոսում

screenshot-37_9-770x_

Այսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:20-ի սահմաններում Սարալանջի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 24-ամյա Սամվել Օրդուխանյանի վարած «BMW» մակնիշի և 33-ամյա Մհեր Սարգսյանի վարած «BMW X3» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: