«Վերջապես մի մարդ կա, որ ինձ հասկանում է, քեզ էի ման գալիս». Նիկոլ Փաշինյանին դուր է եկել Իծաքար այցը (տեսանյութ)

photo-2025-05-04-16-08-45-x726-quality90-770x_

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանգստյան օրերն անցկացնում է Տավուշի մարզում: Բերդի տարածաշրջանի Իծաքար համայնքում նա վերջապես գտել է մի մարդու, որ իրեն հասկանում է։ Այս մասին նա տեսանյութ է  հրապարակել իր ֆեյսբուքյան էջում:

«Քեզ էի ման գալիս»,- բնակչին ասաց Փաշինյանը, երբ նա նշեց, թե ուշադիր լսում է Փաշինյանի ամեն ելույթը, հատկապես, երբ ասել է՝ «ժողովրդին սովորեցրել են չաշխատել»։

«Սաղ օրը իմ գործը դա է ՝ քո ասածները տարածում եմ մեր ժողովրդի մեջ»,- նշեց իծաքարցին։