Մոսկվայի Վնուկովո օդանավակայանը ժամանակավորապես չի ընդունում եւ չի ուղարկում չվերթներ

image_750x_68170d8c9db57

«Ռոսավիացիայի» ներկայացուցիչ Արտյոմ Կորենյակոն հայտարարել է, որ մայրաքաղաքի «Վնուկովո» օդանավակայանի շահագործման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։

«Քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու համար Մոսկվայի ժամանակով ժամը 09:06-ից Վնուկովո օդանավակայանի շահագործման համար ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։ Օդանավակայանը ժամանակավորապես չի ընդունում կամ չի ուղարկում չվերթներ», – իր Telegram ալիքում գրել է «Ռոսավիացիայի» ներկայացուցիչը։

Նա նշեց, որ ինքնաթիռների անձնակազմերը, օդային երթևեկության կարգավարները և օդանավակայանի ծառայությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։