Հայաստանում կյանքից հեռացել է ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը

em_1-770x_

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության անդամներից մեկը ապրիլի 30-ին մահացել է։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին առաքելությունից՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել աշխատանքից դուրս ժամերին։

«Երկու օր առաջ մահացել է մեր առաքելության անդամներից մեկը։ Դա նրա ազատ ժամանակն էր։ Մահը վրա է հասել բնական պատճառներով»,- ասացին ԵՄ առաքելությունից։

ԵՄ դիտորդական առաքելությունն իր ցավակցությունն է հայտնում դիտորդի ընտանիքի անդամներին և հարազատներին։