Սփյուռքի թեմերը մեծ կարևորություն ունեն մեր համազգային իրավունքների պաշտպանության հարցում. Արման Թաթոյան

image_750x_68150f9031815

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է.

«Այսօր հանդիպում ունեցա Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի Հայ եկեղեցու թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի  և Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ։

Քննարկեցինք հարցեր, որոնք վերաբերում են են Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքներին, ներկայացրեցի Սյունիքի գյուղերում ապրիլի 12-13-ի մեր վերջին փաստահավաք աշխատանքների արդյունքները, հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանությանը, ինչպես նաև միջազգային ատյաններում համագործակցությունը: Քննարկեցինք նաև արցախցիների իրավունքների խնդիրները և լուծումների, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների և պատանդների իրավունքների հետ կապված հարցեր։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սփյուռքի թեմերը մեծ կարևորություն ունեն մեր համազգային իրավունքների պաշտպանության և միջազգային հարթակներում համախմբված հանդես գալու հարցում»։