Ոստիկանության Արտաշատի հաշվառման-քննական բաժնում ձերբակալված 4 անձանցից մեկը բաժանմունքի աշխատակից է, ով մեղադրվում է կաշառք ստանալու մեջ

dzerbakalel-770x_

Հակակոռուպցիոն կոմիտեն գործողություններ է իրականացրել ոստիկանության Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքում, 4 անձ ձերբակալվել է: Այս մասին հայտնել էր armlur.am-ը:

 

«Ձերբակալված 4 անձանցից մեկը ոստիկանության Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքի աշխատակից է։ Վերջինս ձերբակալվել է կաշառք ստանալու մեղադրանքով»,- ասացին Հակակոռուպցիոն կոմիտեցի: