ԱՄՆ-ն կհրաժարվի Ուկրաինայում պատերшզմի դադարեցման դիվանագիտական ​​ջանքերից, եթե առաջընթաց չգրանցվի. Պետդեպ

gettyimages-694223488_3-770x_

ԱՄՆ Պետդեպարտամենտը նախազգուշացրել է, որ կհրաժարվի Ուկրաինայում պատերազմի դադարեցմանն ուղղված դիվանագիտական ​​ջանքերից, եթե առաջընթաց չգրանցվի: Այս մասին գրել է CNN-ը:

«Մենք այժմ գտնվում ենք մի փուլում, երբ երկու կողմերը պետք է կոնկրետ առաջարկներ ներկայացնեն, թե ինչպես վերջ տալ այս հակամարտությանը», – ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը՝ նշելով, որ փոխանցում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ուղերձը։ Ռուբիոն նման նախազգուշացում է արել Ուկրաինայի բանակցությունների վերաբերյալ այս ամսվա սկզբին։

«Այն, թե ինչպես ենք մենք այս կետից շարժվելու, նախագահի որոշելիքն է: Եթե առաջընթաց չլինի, մենք՝ որպես միջնորդներ, այս գործընթացից դուրս կգանք», – ասել է նա ճեպազրույցում:

You may have missed