Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու օգտին
Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու օգտին, սոցցանցում հայտարարել է արտգործնախարար Պետեր Սիյարտոն։
«Հունգարիայի խորհրդարանը հենց նոր քվեարկեց ՄՔԴ-ից դուրս գալու օգտին: Այս որոշումը կայացնելով մենք հրաժարվում ենք քաղաքականացված ինստիտուտի մաս լինել, որը կորցրել է իր անաչառությունն ու վստահությունը»,- գրել է նա:
Հունգարիայի՝ ՄՔԴ-ից դուրս գալու որոշման մասին ապրիլի սկզբին հայտարարել էր վարչապետ Վիկտոր Օրբանը։ Սա տեղի է ունենում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այցի ֆոնին, ում նկատմամբ ՄՔԴ-ն նոյեմբերին ձերբակալության օրդեր է տվել:
