Զելենսկին պետք է վերացնի ՌԴ-ի հետ բանակցությունների օրենսդրական արգելքը. Լավրով

2022_10_24t113430z_1781065282_rc2m7x9v8f41_rtrmadp_3_russia_oic_lavrov_pic4_zoom_1500x1500_13524.thumb

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է վերացնի Ռուսաստանի հետ բանակցությունների օրենսդրական արգելքը՝ Մոսկվայի հետ բանակցությունները վերսկսելու համար։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, բրազիլական O Globo թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Կիևն էր, որ դուրս եկավ բանակցային գործընթացից 2022 թվականի ապրիլին: Եվ դա արեց արևմտյան համակարգողների խնդրանքով: Այնուհետև այդ տարվա սեպտեմբերին Վլադիմիր Զելենսկին օրենսդրական արգելք մտցրեց Ռուսաստանի հետ բանակցությունների համար: Այն դեռ ուժի մեջ է: Բանակցությունները վերսկսելու համար արգելքը պետք է հանվի», – ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Ռուսաստանի արտաքին դիվանագիտական ​​գերատեսչության ղեկավարը նշել է, որ վերջերս ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում Զելենսկին կրկին դեմ է արտահայտվել բանակցություններին։ Ինչպես նշել է Լավրովը, այդ հարցազրույցում Զելենսկին հայտարարել է, որ չի կարող վստահել Ռուսաստանին և նրա հետ բանակցություններին։