Արզնի-Բյուրեղավան ճանապարհին «Mercedes»-ը վթարի է ենթարկվել ու կողաշրջվել. մեքենայում հրդեհ է բռնկվել
Այսօր՝ ապրիլի 28-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyаn.com-ը, юամը 01:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Աբրահամ Ա.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Արզնի-Բյուրեղավան ավտոճանապարհի 1-ին կմ հավածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, ապա ցանկապատի երկաթե սյանը և կողաշրջված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:
Վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ դարձել է ոչ շահագործելի:
