Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «ՎԱԶ 2107»-ը

screenshot-2025-04-27-165228-770x_

Այսօր՝ ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:40-ի սահմաններում Գյուրջյան փողոցում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի և ժողովրդին հայտնի Հերացու դիահերձարանի հաշվեկշռում հաշվառված՝ դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝  տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ շտապօգնության ավտոմեքենայով դի տեղափոխելիս են եղել։