Լոս Անջելեսի քաղաքապետը գրառում է արել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ

befunky-collage-2025-04-25t105140704-770x_

Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասսը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ X-ում գրառում է արել:

«Լոս Անջելեսը Հայաստանից դուրս ամենամեծ հայկական համայնքի տունն է: Այսօր՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին, մենք անդրադառնում ենք մեր քաղաքի խորը արմատացած հայկական ժառանգությանը և համախմբվում հիշատակի ու տոկունության շրջանակում», – գրել է Բասսը: