ՔՊ-ի հետ Երևանը չունի՛ ապագա, միակ լուծումն ավագանու արտահերթ ընտրություններն են. Գևորգ Ստեփանյան

l-0x169wh-2048x1194z-03838-770x_

Սիրելի՛ Երևանցիներ

Ձեր ու մեր բոլորիս մայրաքաղաքը գտնվում է մի խմբակի ճիրաններում, ովքեր քաղաքին վերաբերվում են՝ որպես սեփական գրապանները լցնելու միջոց։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի  քաղաքապետարանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը:

«Ձեր կողմից 2023թ մերժվելու արդյունքում, որդեգրել են հետևալ կարգախոսը՝ եկել է Երևանցուց վրեժ լուծելու ժամանակը…

Բոլոր ոլորտներում՝ կանաչապատումից մինչև ասֆալտապատում ու տրանսպորտի «բարեփոխումից» մինչև աղբահանություն ձախողել են։

Թանկացումների հիթ շքերթը շարունակական է լինելու, չկասկածե՛ք կանգ չեն առնելու։

Ավագանու նիստերից ծլկելը դարձրել են իրենց համար փրկօղակ, Երևանին վերաբերվող բոլոր հարցերը մնում են անպատասխան ու լուծումներ չեն տրվում։

Քաղաքացիների քվեն ստացած բոլոր ընդիմադիր ավագանիները, պետք է համախմբվեն ի՛ շահ Երևանի ու պարտադրեն իրենց քայլերով ՔՊ-ին ու հանրապետություն քույր կառույցներին գնալ արտահերթ ընտրության։

ՔՊ-ի հետ Երևանը չունի՛ ապագա, բոլոր քայլերը սրանց հետ համագործակցելու, Երևանցիների կողմից արժանանալու է պարսավանքի։

Միակ լուծումը՝ արտահերթ ավագանու ընտրություններ ու վերջ»,- գրել է նա: